Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մեղադրողի ու դատարանի դերը խառնում եք, հուշում եք վկաներին. Անդրիաս Ղուկասյանի պաշտպանը՝ դատավորին

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Անդրիաս Ղուկասյանի դատաքննությունը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ: 

Այսօրվա դատական նիստի մեկնարկին ամբաստանյալի պաշտպան Կարեն Մեժլումյանը հանդես եկավ հայտարարությամբ, որը, պաշտպանի խոսքով՝ վերաբերում էր նախագահող դատավորի ապօրինի և պաշտպանական իրավունքը խախտող գործողություններին:

Պաշտպանն ասաց, որ դատավորը թույլ է տվել գործողություններ, որն ընդգծված բացասական վերաբերմունք է ամբաստանյալի նկատմամբ:

«Դուք թույլ չեք տալիս մեղադրանքի էության խեղաթյուրման բացահայտումը: Արգելում եք հրապարակել ցուցմունքների էական հակասությունները, ինչպես նախկինում մի քանի անգամ դատապարտված, «պարանոյա» հիվանդությամբ տառապող առանցքային վկա Գեղամ Սահակյանի ցուցմունքի հակասություններն են: Նա առանցքային վկան է, որի ցուցմունքների վրա կառուցված է մեղադրանքը»,-ասաց պաշտպանը:

Անդրադառնալով մյուս վկայի՝ Արտակ Մկրտչյանի ցուցմունքին՝ Մեժլումյանը նշեց, որ նա գողություն կատարելու համար 3 անգամ դատապարտված է եղել, հաշվառված է հոգեբուժարանում և խրոնիկ ալկոհոլամոլ է. «Նա մեղադրող կողմի վկան է, հետևաբար նրան առաջինը պետք է հարցաքններ մեղադրողը, սակայն խախտելով օրենքը` հարցաքննեցիք Դուք և հուշող հարցեր տվեցիք: Օրինակ, երբ վկան Ազատության հրապարակի մասին ոչինչ իր ցուցմունքում չասաց, Դուք հուշող հարց տվեցիք, թե արդյո՞ք վկան այդ տարածքում մասնակցել է հանրահավաքի, թե ոչ: Սա միակ հուշող հարցը չէր»,-ասաց Մեժլումյանը:

Մեժլումյանը նկատեց, որ դատարանը մերժում է Արտակ Մկրտչյանի և Գեղամ Սահակյանի նախաքննության և դատաքննական ցուցմունքների հակասությունները:
Փաստաբանի խոսքով՝ այդ կերպ դատավորն իրեն ազատում է նախաքննական ցուցմունքները գնահատելու և հակասություններին անդրադառնալու հնարավորությունից, ցուցմունքներում սուտը բացահայտելուց:

«Մեղադրողի ու դատարանի դերը խառում եք, հուշում եք վկաներին, մեր նկատմամբ թույլ եք տալիս էթիկայի կանոնների խախտումներ, ինչը նշանակում է, որ Անդրիաս Ղուկասյանը դեռ երկար կմնա մեկուսարանում: Դուք արդար դատաքննություն չեք կարող իրականացնել»,-ասաց Մեժլումյանը:

Հայտարարությանն արձագանքեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, ով պաշտպանական կողմի հայտարարությունը որակեց օբյեկտիվ իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարություն:

Ինչ վերաբերում է վկաների ցուցմունքների հակասություններին, դատախազն ասաց, որ դատարանում կատարված իրադարձությունները պարզ են և դրանից ակնհայտ է, որ ցուցմունքներում էական հակասություններ չկան:

«Էական հակասությունների առկայության պայմաններում օրենքի պահանջն է քննության առարկա դարձնել հակասությունները, դրանք էական հակասություններ չեն եղել: Անպատասխանատու հայտարարությունն հնչեցելը կոռեկտ չէ»,-ասաց Պետրոսյանը:

Դատական նիստը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, հուլիսյան դեպքերի ժամանակ Մ. Խորենացի փողոցում ՀՀ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված զինված խմբին միանալու փորձի, ինչպես նաև «զինվելու, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրելու, պահելու և խմբի անդամների հետ համակատարմամբ զավթած ու պատանդներին պահելու փորձերի մեջ», սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանի գործողություններից տուժել է 36 անձ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի 1-ին մասի, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus