Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ես ընտրել եմ Քրիստ Մարուքյանին, բայց շատ փոշմանել եմ դրա համար. Արկադի Փելեշյան

Վանաձորի նորանշանակ քաղաքապետի առաջին տեղակալ, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արկադի Փելեշյանը Վանաձորի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ինքն քվեարկել է Քրիստ Մարուքյանի օգտին, սակայն նա փոշմանել է համար: 

«Ես անձամբ ընտրել էի Քրիստ Մարուքյանին, ուզում էի, որ նա քաղաքապետը լիներ, բայց շատ եմ փոշմանել դրա համար: Այս մեկ տարվա ընթացքում ես տեսա, որ բոյկոտի արդյունքում ոչ մի բան չի փոխվում: Այսօր եկել եմ աշխատեմ ու մեր ժողովրդի համար մի լավ բան անեմ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Վանաձոր քաղաքի ավագանու այսօրվա արտահերթ նիստում համայնքի ավագանին հաստատեց «Հայկական վերածնունդ» կուսակցություն խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանին Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու մասին հարցը:

Սահմանադրական դատարանը նոյեմբերի 10-ին կայացրած որոշմամբ Վանաձորի ավագանու նիստերը հակասահմանադրական էր ճանաչել. 1 տարի առաջ Վանաձորի՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ավագանիները հուշագիր էին կնքել Քրիստ Մարուքյանին Վանաձորի քաղաքապետի պաշտոնում պաշտպանելու մասին, սակայն փակ, գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ էր ընտրվել Մամիկոն Ասլանյանը։ Ավագանու հետագա նիստերը վերոնշյալ 3 ուժերի ներկայացուցիչները ողջ տարվա ընթացքում բոյկոտում էին, նրանց թվում՝ այն անձինք, որոնք գաղտնի քվեարկությամբ ընտրել էին Ասլանյանին։

Վանաձորի ՀՀԿ-ՀՅԴ ավագանին այլևս չէր կարող առանց քվորում, 15 հոգով նիստեր գումարել, բայց նոյեմբերի 18 Վանաձորում «Հայկական վերածնունդ» կուսակցությունը համագործակցության հուշագիր է կնքել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ։

Նշենք նաև, որ Վանաձորի ավագանու արտահերթ նիստին չէին մասնակցում «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus