Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հրանտ Դինքի հիմնադրամի նախաձեռնությամբ Թուրքիայում նոյեմբերի 24-ին կմեկնարկի Զմյուռնիայի անցյալին նվիրված գիտաժողովը

Թուրքիայում նոյեմբերի 24-ին կմեկնարկի Հրանտ Դինքի անվան հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող և Զմյուռնիայի անցյալին նվիրված գիտաժողովը, այս մասին գրում է  Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:

Չորս մասից բաղկացած գիտաժողովի հիմնական թեման է մինչև Թուրքիայի հանրապետության հռչակումը (1923թ.) Իզմիրի ժողովրդագրական պատկերն ու քեմալական շրջանի հետ կապված կտրուկ պատմական շրջադարձերը, որոնք հանգեցրել են ազգագրական պատկերի լուրջ փոփոխության ամբողջ Զմյուռնիայի տարածքում։

Գիտաժողովի ընթացքում շեշտը կդրվի Իզմիրի՝ 1850-ից 1950 թվականն ընկած պատմական ժամնակահատվածի բեկումնային իրադարձությունների վրա:

Իզմիրի «Ահմեդ Ադնան Սայգուն» մշակույթի կենտրոնում անցկացվելիք գիտաժողովի հիմնական լեզուներն են թուրքերենն ու անգլերենը:

Նշենք, որ մինչ Առաջին համաշխարհայինն Իզմիրի բնակչության 60 տոկոսը եղել են հայեր, հույներ և հրեաներ:

Զմյուռնիայի հրդեհը, որը պատմության մեջ հայտնի է նաև որպես Զմյուռնիայի աղետ, տեղի է ունեցել 1922թ.-ի սեպտեմբերին:

Այն ժամանակ Թուրքիայի քեմալական կառավարության զորքերը պատերազմի ընթացքում պարտության մատնեցին Փոքր Ասիայի խորքերը թափանցած և հին հունական տարածքներն ազատագրած հունական զորքերին, իսկ 1922 թվականի սեպտեմբերի 9-ին ներխուժեցին Զմյուռնիա:

Կոտորածից խուսափելու համար հազարավոր հայեր ապաստանեցին Սուրբ Ստեփանոս եկեղեցու տարածքում։ Հրդեհի հետևանքով այրվեց ավելի քան 50 հազար տուն, 24 եկեղեցի, 28 դպրոց, ինչպես նաև բանկեր, հյուպատոսարաններ, հիվանդանոցներ։

Ըստ թուրքական պաշտոնական պատմագրության` «քաղաքը հրդեհել են նահանջող հույները», իսկ Իզմիրի 1922թ.-ի սեպտեմբերյան դեպքերը նկարագրված են որպես Իզմիրի «ազատագրում»:

Զմյուռնիայի մեծ հրդեհից ու Հունաստանի և Թուրքիայի միջև բնակչության փոխանակումից հետո տեղի քրիստոնյա բնակչությունը խիստ նվազեց, իսկ մնացածներն էլ հետագա տարիների ընթացքում թուրքացվեցին 
կամ արտագաղթեցին:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus