Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Կոալիցիա ձևավորելու փորձի տապալումից հետո Մերկելը կողմ է նոր ընտրություններ անցկացնելուն

Կոալիցիա կազմելու շուրջ բանակցությունների անակնկալ ձախողումից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ ինքը նախընտրում է նոր ընտրություններ անցկացնել, քան ղեկավարել փոքրամասնական կառավարությունը:

Ինչպես նշում է The Guardian-ը, կառավարության ձևավորման վերաբերյալ նախնական բանակցությունների ձախողումից հետո Մերկելի իշխանությունը հայտնվել է շատ լուրջ վտանգի տակ:

Մերկելը, որը 2005 թվականից ի վեր երեք կոալիցիա է գլխավորել, ասել է, որ ինքը «շատ թերահավատորեն է տրամադրված» փոքրամասնական կառավարությունը ղեկավարելու հարցին: Նա նաև հավելել է, որ նոր ընտրությունների անցկացման դեպքում պատրաստ է կրկին առաջադրվել:

«Ես այն կինն եմ, որը պատասխանատու է ու որը պատրաստ է ապագայում ևս պատասխանատվություն ստանձնել»,-ARD  հեռուստաալիքի եթերում ասել է կանցլերը:

Ինչպես ավելի վաղ նշել է Tert.am-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին չի հաջողվել կոալիցիա կազմել, քանի որ Ազատ դեմոկրատական կուսակցությունը (ԱԴԿ) նոյեմբերի 19-ին դուրս է եկել բանակցային գործընթացից:

Այնուհետև ձախակողմյան ուժերը ներկայացնող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդներ Ալեքսանդր Հաուլանդն ու Ալիսա Վայդելը կոչ են արել երկրի կանցլեր Անգելա Մերկելին հրաժարական տալ, քանի որ նրան չհաջողվեց կոալիցիա կազմել 4 կուսակցությունների միջև:

Մեկնաբանելով այս իրադարձությունները՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը բանակցությունների մասնակիցներին կոչ է արել վերանայել դիրքորոշումը՝ հայտնելով, որ Գերմանիան մի իրավիճակում է, որում չի եղել վերջին 70 տարում:

Մեկնաբանելով ձախողումը՝ Մերկելը ափսոսանք է հայտնել Ազատ դեմոկրատական կուսակցության դուրս գալու առնչությամբ՝ նկատելով, որ, այնուհանդերձ, կողմերին կհաջողվեր ընդհանուր հայտարարի գալ:

Նշվում է, որ այժմ կա երկու տարբերակ. կա՛մ կառավարությունը կկազմի փոքրամասնություն, ինչը Գերմանիայի պատմության մեջ աննախադեպ է, կա՛մ էլ նոր ընտրություններ կանցկացվեն:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus