Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՍԱՊԾ-ն ներմուծող կազմակերպությունում հայտնաբերել է մակնշման մի շարք խախտումներ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական վերահսկողական միջոցառումների արդյունքում ներմուծող հանդիսացող «Առգե Բիզնես» ՍՊԸ-ի պահեստում հայտնաբերել է մի շարք ապրանքատեսակներ, որոնց հայերեն մակնշումները չեն համապատասխանել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով մակնշմանը ներկայացվող պահանջներին: 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մասնավորապես՝ բացակայել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում ապրանաշրջանառության միասնական նշանը (EAC), հայերեն մակնշման մեջ բաղադրությունը և մթերքների անվանումները թերի են եղել, օգտագործված ներկանյութերի (E102 ` տատրազին և E110` դեղին «արևի մայրամուտ» FCF) հետ պարտադիր համարվող և նախաշգուշացնող՝ երեխաների ակտիվության և ուշադրության վրա բացասական ազդեցության վերաբերյալ գրառումը բացակայել է:

Մակնշման խախտումներով հայտնաբերված մթերքներն են՝ ուկրաինական արտադրության «iчня» ապրանքատեսակի՝ անյուղ խտացրած կաթ շաքարով (50365 կգ), անարատ խտացրած կաթ շաքարով (1905 կգ), խտացրած կաթ շաքարով և կակաոյով (12307 կգ), կաթ պարունակող խտացրած մթերք (44208 կգ), թաիլանդական արտադրության ոչ ալկոհոլային «Aloe Vera» (24345 լ), «Mogu Mogu» (3607 լ) և վրացական արտադրության գազավորված «Khiliani» (10142 լ) ըմպելիքներ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում արտադրված արևածաղկի ռաֆինացված երեք տեսակի ձեթ՝ «Масловна» «Знатное», «Sunny Gold» (84913 լ):

Ծառայության կողմից մակնշման անհամապատասխանությամբ սննդամթերքի իրացումը կասեցվել է և տնտեսավարողին տրվել է խախտումները վերացնելու համար անհրաժեշտ խորհրդատվություն:

Միաժամանակ, կազմակերպությանը հանձնարարվել է շուկայում առկա հնարավոր խմբաքանակները ևս հետ կանչել և մակնշման թերությունները շտկելուց հետո միայն դրանք իրացնել: Տնտեսվարողը, համաձայնեցնելով մակնշման փոփոխված տարբերակները Ծառայության հետ, արդեն իսկ սկսել է կասեցված խմբաքանակների մակշնումների փոփոխությունները:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus