Ֆինլանդիայի գիշերային երկնակամարում «հարյուր լուսնի լուսարձակում» է տեղի ունեցել (տեսանյութ)
Ֆինլանդիայի գիշերային երկնակամարում տեղի է ունեցել արտասովոր լուսարձակում, որը մասնագետներն անվանել են «հարյուր լուսնի լուսարձակում»:
Հետազոտողներն այս երևույթը կապել են երկնաքարի կամ այլ խոշոր տիեզերական օբյեկտի անկման հետ: Հայտնի է, որ անկումը նկատել են Մուրմանսկի մարզի և Նորվեգիայի հյուսիսային մասի բնակիչները:
Euromag-ի հաղորդմամբ՝ Հելսինկիի համալսարանի մասնագետները հայտնել են, որ տեսանյութում պատկերված երևույթը եղել է իրենց տեսած լուսարձակման ամենավառ դեպքերից մեկը:
Փորձագետների խոսքով՝ ընկած տիեզերական օբյեկտը կարող էր մոտ հարյուր կիլոգրամ քաշ ունենալ: Ըստ գիտնականների՝ երկնաքարի որոնման աշխատանքները կարող են բարդանալ, քանի որ Ֆինլանդիայի այդ տեղանքում արևի լույսը լինում է միայն 4 ժամ: