Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Լավ կլիներ, որ Ադրբեջանի խոսքերը համընկնեին գործողություններին. Էդվարդ Նալբանդյան

Ադրբեջանի հրապարակային հայտարարությունները տարբերվում են նրանց գործողություններից: Լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը ձգձգվում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է, որ կողմնակից է կոնֆլիկտի շուտափույթ կարգավորմանը:

«Խնդիրն այն է, որ խոսքերը պետք է համընկնեն, չշեղվեն գործողություններից: Լավ կլիներ, եթե խոսքերը համապատասխանեին գործերին, մանավանդ, երբ Ժնևում խոսվում էր այն մասին, որ պետք էր միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար:

Հիշեցնեմ կարգավորմանն ուղղված մի քանի նմանօրինակ դեպք: Կազանի նախօրեին մենք ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումներ անցկացրինք, որպեսզի համաձայնեցնենք հիմնական սկզբունքների տեքստը, որը հետագայում պետք է ներկայացվեր նախագահներին: Գագաթաժողովից 10 օր առաջ մենք ստացանք ուղեկցող նամակ, ներառյալ տեքստերը: Պայմանավորվել էինք, որ տեքստերի մեջ փոփոխություններ չեն լինելու, բայց նրանք Կազան եկան 12 փոփոխություններով՝ նահանջելով մեկ քայլ հետ:

2011թ. Մարտին նման բան եղավ, դրանից առաջ Աստրախանում, Սանկտ Պետերբուրգում: Դա եղել էր նաև Կազանից հետո: Չանդրադառնամ բոլոր հանդիպումներին, պարզապես հիշեցնեմ, որ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգու մենք որոշակի համաձայնություններ ձեռք բերեցինք, բայց հետո նրանք հայտարարեցին, որ որևէ բանի շուրջ էլ չեն համաձայնել: Նրանք հայտարարեցին, որ թյուրըմբռնում է եղել»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

ՀՀ արտգործնախարարը նշեց, որ ադրբեջանցի գործընկերների հետ 4 անգամ կապ է հաստատվել, իրենք ասել են, որ այո մենք համաձայն ենք, որ ֆինանսավորվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի թիմի ընդարձակումը, բայց 4 ագամ ԵԱՀԿ բյուջետային հանձնաժողովում արգելափակել են այդ հարցը:

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը համաձայնել էր նաև մի քանի անգամ դադարեցնել նաև կրակը շփման գծում, բայց ամեն ճիշտ ու սուտ գործածելով փորձում են հետ նահանջել այդ համաձայնություններից:

ՀՀ ԱԳ նախարարն ասաց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները հասնելու համար հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus