Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ԼՂ խնդրի կարգավորման բոլոր տարրերն առկա են, մենք կփորձենք ակտիվ ջանքեր ձեռնարկել կարգավորման պայմաններ ստեղծելու համար. Սերգեյ Լավրով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլոր տարրերն առկա են: Այս մասին Երևանում հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Հարցին՝ հնարավոր եղա՞վ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց ապահովել Բաքվում և Երևանում նախագահներ Սարգսյանի ու Ալիևի հետ անցկացրած հանդիպումների շնորհիվ, Սերգեյ Լավրովը պատասխանեց. «Այս տարրերն ամփոփված են բազմաթիվ փաստաթղթերում, որոնք 2007, 2009, 2011թթ.-ից հանձնվել են ԵԱՀԿ քարտուղարին՝ ամրագրվելով որպես համանախագահների առաջարկներ: Դրանք բանակցային սեղանի վրա են: Այս տարրերը ձևավորվել են մեկ փաթեթում, և դժվար է վերցնել դրանցից մեկը կամ երկուսը ու ասել՝ եկեք դրանց հիման վրա համաձայնության հասնենք: Այդ պարագայում մենք չենք ունենա այն արդյունքը, որը ակնկալում ենք»:

Լավրովն ասաց, որ դրական է, երբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները լավ են արտահայտվում Ժնևում միմյանց հետ հանդիպման հանգամանքի մասին՝ նշելով, որ այդ վերաբերմունքը կարող է օգնել առաջ գնալ կարգավորման գործում:

«Մենք կվերլուծենք, թե ուր ենք հասել, կփորձենք ակտիվ ջանքեր ձեռնարկել՝ կարգավորման պայմաններ ստեղծելու համար: Ես չափազանց լավատեսություն չեմ արտահայտի: Սա դժվար խնդիր է, և հակամարտությունների կարգավորման մեր փորձը գալիս է ապացուցելու, որ այն երկար կտևի»,- ասաց Սերգեյ Լավրովը:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ նշեց, որ տեղեկություններ չունի այն մասին, որ դեկտեմբերին նախագահների հանդիպում է անցկացվելու:

«Ես մեկ շաբաթ առաջ հայտարարել էի, որ դժվար է հորինել նոր հեծանիվ: Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները, տարրերը դրված են բանակցությունների սեղանին, կան աշխատանքային փաստաթղթեր, կուտակված որոշակի նյութ կա: Մենք շատ երկար ենք վարել բանակցությունները: Ադրբեջանն ասում է, որ մենք կարիք չունենք բանակցելու հիմնական սկզբունքների շուրջ: Չնայած Ադրբեջանի, մեղմ ասած, ոչ այնքան ոչ կառուցողական դիրքորոշմանը, բանակցությունները պետք է շարունակել, որովհետև դրանց այլընտրանք չկա: Հայաստանը տրամադրված է կառուցողական ձևով շարունակել աշխատել, հանդիպել նախագահների մակարդակով, նախարարների, բայց առաջիկայում նման բան չի նախատեսվում»,- նշեց Նալբանդյանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus