Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Առավոտ». ՀՀԿ-ականների 90 %-ին Նժդեհը չի հետաքրքրում. պատրաստ են լինել ցանկացած կուսակցության անդամ՝ միայն թե տեր կանգնեն իրենց պաշտոնին

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Ռուսաստանյան «Զվեզդա» պետական հեռուստաալիքի մեկնաբանը օրերս  անդրադարձել է Հայաստանում  իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի խորհրդանիշին, կարծիք հայտնելով, որ այն հիշեցնում է Երրորդ Ռեյխի զինանշանը։  Այնուհետև տիկինը կրկնել է Ռուսաստանում վերջերս բավականին  հաճախ հնչող պնդումը, թե Գարեգին Նժդեհը (որը ՀՀԿ-ի համար մոտավորապես նույնն է, ինչ Լենինը՝ կոմունիստների համար) իրականում ֆաշիստ էր։

 

Ինձ համար, ինչպես և, կարծում եմ, Հայաստանի քաղաքացիների մեծ մասի համար, Գարեգին Նժդեհը  ազգային հերոս է, որի շնորհիվ թուրք-ադրբեջանական զինյալները  չեն կարողացել  տիրանալ Սյունիքին։  Նժդեհի քաղաքական  հայացքները, ասույթները, հոդվածներ, իմ տպավորությամբ, կուռ համակարգային միասնություն չեն կազմում և հետաքրքրություն են ներկայացնում  միայն պատմաբանների համար։ «Նժդեհականությունը» սարքել մարքսիզմ-լենինիզմի նման  մի բան, ժամանակավրեպ և անիմաստ գործ է։  Ընդունելով հերոսին, նրա սխրանքները՝ բացարձակապես  պարտադիր չէ ընդունել նրա  խառը, հակասական մտքերը, առավել ևս՝ դարձնել դա գաղափարախոսություն։ Ոչ մեկը, ենթադրում եմ, չի կասկածում, որ Չարենցը  հանճարեղ բանաստեղծ է, և դրան ամենևին  չեն խանգարում նրա բոլշևիկյան  հայացքները։  Չի կարող այսօր լինել ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ, առավել ևս, «իշխող»  գաղափարախոսություն։

 

Եվ վերջապես, ՀՀԿ անդամների 90 տոկոսին Նժդեհը բացարձակապես չի հետաքրքրում։  Նրանցից շատերը եղել են, իսկ մեծամասնությունը  պատրաստ է լինել  ցանկացած այլ  կուսակցության անդամ՝ միայն թե կարողանան տեր կանգնել իրենց փողին և պաշտոնին»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus