Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ցանկը (լուսանկարներ)
Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է երաժշտության բնագավառում ամենաբարձր վարձատրվող կանանց վարկանշային աղյուսակը, որը գլխավորել է ամերիկյան երգչուհի Բեյոնսեն:
Հայտնի է, որ երգչուհին մեկ տարում՝ 2016թ. հունիսի 1-ից մինչ 2017թ. հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, վաստակել է 105 մլն դոլար:
Բեյոնսեին հաջորդել է բրիտանուհի Ադելը՝ 69 մլն դոլար ցուցանիշով: Լավագույն եռյակը եզրափակել է Թեյլոր Սվիֆթը՝ 44 մլն դոլարով:
Սելին Դիոնն ու Ջենիֆոր Լոպեսը գտնվում են 4-րդ և 5-րդ հորիզոնականներում՝ 42 և 38 մլն դոլար ցուցանիշներով:
Հավելենք, որ ցանկում են ներառվել նաև Դոլի Փարթոնը (37 մլն), Ռիհաննան (36 մլն) Բրիթնի Սփիրսը (34 մլն), Քեթի Փերին (33 մլն), Բարբարա Սթրեյզանդը (30 մլն):
Բեյոնսե
Ադել
Թեյլոր Սվիֆթ
Սելին Դիոն
Ջենիֆեր Լոպես
Դոլի Փարթոն
Ռիհաննա
Քեթի Փերի
Բրիթնի Սփիրս
Բարբարա Սթրեյզանդ