Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մենք ուշադիր հետևում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

ԵԱՀԿ-ն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը РБК-ին տված հարցազրույցում:


«Իհարկե, մենք շատ ուշադիր հետևում ենք զարգացումներին»,- ասել է Գրեմինգերը՝ հավելելով, որ ԵԱՀԿ-ն ունի հատուկ գործիք՝ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գլխավորած առաքելությունը, որի աշխատակիցներն ուշադիր հետևում են շփման գծում տիրող իրավիճակին:


«Մեր անհանգստությունն էին առաջացրել ոչ վաղ անցյալում հակամարտության բռնկման դեպքերը: Իմ դերը որպես գլխավոր քարտուղար աջակցություն տրամադրելն է Մինսկի խմբի երեք համանախագահներին, որոնց ջանքերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:


Հիշեցնենք, որ նախօրեին «Ինտերֆաքս» գործակալության հետ զրույցում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը, խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին, հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու միակ միջոցն այն է, որ կողմերն ազնիվ մտադրություններով վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ:


«Երկարատև ձգվող հակամարտությունը կարգավորելու միակ միջոցն այն է, որ կողմերն ազնիվ մտադրություններով վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ: ԵԱՀԿ-ն հարթակ է տրամադրում երկխոսության համար և աջակցում է կողմերին երկարաժամկետ խաղաղության ձեռքբերման հարցում: Իսկ դրա համար անհրաժեշտ է իրական քաղաքական կամք և կողմերի հանձնառությունը: Միայն հակամարտության կողմերը կարող են հասնել խաղաղ կարգավորման: ԵԱՀԿ-ն չի կարող հակամարտության լուծում պարտադրել»,- ասել է նա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus