Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը դատապարտել է ՆԱՏՕ-ին ու անընդունելի համարել Աթաթուրքին ու Էրդողանին ուղղված վիրավորանքը

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավոր, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ահմեդ Յըլդըրըմը, մեկնաբանելով  Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժանքի ժամանակ սկանդալային պաստառի հետ կապված միջադեպը, հայտարարել է, որ Թուրքիայի հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի, ինչպես նաև այժմյան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ Նորվեգիայում ցուցաբերված անարգանքն անընդունելի է և որևէ արդարացում չունի:

Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը, քուրդ քաղաքական գործիչը շեշտել է, որ ՆԱՏՕ-ի այս քայլը հարձակում է մարդկային արժանապատվության դեմ:

Քրդամետ կուսակցությունը, դատապարտելով Նորվեգիայում տեղի ունեցածը, կոչ է արել մանրակրկիտ հետաքննել հարցը: Յըլդըրըմը շեշտել է, որ ավելի քան կարևոր է պարզել, թե արդյոք դա Թուրքիայի դեմ անհատական անձանց վերաբերմունքի արդյունք է, թե ոչ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժանքի ժամանակ ցուցադրվել էր «Թշնամիների պաստառ», որի վրա ցուցադրվել էին Թուրքիայի հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի, ինչպես նաև այժմյան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարները: 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus