Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Վանաձորի ավագանու նիստերը հակասահմանադրական ճանաչելու ՍԴ որոշումից հետո ավագանին արտահերթ նիստ է անցկացնում

Սահմանադրական դատարանի որոշումից հետո Վանաձորի ավագանին առաջին անգամ արտահերթ նիստ է գումարել, որին չեն մասնակցում միայն «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները:

ԼՀԿ քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը և կուսակցության մնացած ավագանու անդամները չեն մասնակցելու Վանաձորի ավագանու արտահերթ նիստին:

Ավելի վաղ Վանաձորի ԲՀԿ ավագանու ղեկավար Հրանտ Մարգարյանն էլ Tert.am-ին հայտնել էր, որ Վանաձորի քաղաքապետարանի նոյեմբերի 21-ին հրավիրած համայնքի ավագանու արտահերթ նիստին ԲՀԿ ավագանին չի մասնակցի:

Սահմանադրական դատարանը նոյեմբերի 10-ին կայացրած որոշմամբ Վանաձորի ավագանու նիստերը հակասահմանադրական էր ճանաչել. 1 տարի առաջ Վանաձորի՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ավագանիները հուշագիր էին կնքել Քրիստ Մարուքյանին Վանաձորի քաղաքապետի պաշտոնում պաշտպանելու մասին, սակայն փակ, գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ էր ընտրվել Ասլանյանը։ Ավագանու հետագա նիստերը վերոնշյալ 3 ուժերի ներկայացուցիչները ողջ տարվա ընթացքում բոյկոտում էին, նրանց թվում՝ այն անձինք, որոնք գաղտնի քվեարկությամբ ընտրել էին Ասլանյանին։

Վանաձորի ՀՀԿ-ՀՅԴ ավագանին այլևս չէր կարող առանց քվորում, 15 հոգով նիստեր գումարել, բայց նոյեմբերի 18 Վանաձորում «Հայկական վերածնունդ» կուսակցությունը համագործակցության հուշագիր է կնքել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էլ իր հերթին երեկ՝ նոյեմբերի 20-ին, կառավարությանը դիմում էր ուղարկել, որպեսզի վերջինս ի կատար ածի Սահմանադրական դատարանի որոշումը, այսինքն՝ դադարեցնի Վանաձորի ավագանու լիազորությունները և նշանակի ՏԻՄ արտահերթ ընտրություններ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus