Պապարացիները լուսանկարել են Քարդաշյանի 3-րդ երեխային կրող փոխնակ մորը (լուսանկարներ)
Ամենատես պապարացիների սուր աչքից չի կարող թաքնվել ոչ ոք, գրում է The Daily Mail-ը՝ հավելելով, որ նրանց հաջողվել է լուսանկարել այն կնոջը, որը կրում է հեռուստաստղ Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի ապագա երեխային:
Սևամոթ կնոջը լուսանկարել են Կալիֆոռնիայի արվարձաններից մեկում: Դատելով լուսանկարներից՝ կինը, որի ինքնությունը գաղտնի է պահվում, պատրաստվում է շուտով ծննդաբերել:
Երեսունյոթամյա Քարդաշյանը, որն արդեն 2 երեխա ունի, առողջական խնդիրների պատճառով դիմել է փոխնակ մոր օգնությանը: Նշվում է, որ աստղային զույգի 3-րդ երեխան ծնվելու է ձմռանը: Նրա սեռն արդեն հայտնի է. Քարդաշյանն ու Ուեսթը կրկին աղջիկ են ունենալու:
«Ես նրան շատ եմ սիրում: Մենք հրաշալի հարաբերությունների մեջ ենք: Նա շատ լավ մարդ է»,-փոխնակ մոր մասին խոսելիս ասել է Քարդաշյանը: