Երևանում հանդիպում են Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները
Լավրովը երեկ է ժամանել Երևան: Նա արդեն իսկ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ընդունելու է նաև նախագահ Սերժ Սարգսյանը։
Լավրովը Երևան է ժամանել Բաքվից, որտեղ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումներում այլ հարցերի թվում քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության խնդիրը: