2.5 մլն դոլարանոց կրծկալ և երկարոտն գեղեցկուհիներ. Շանհայում կայացել է Victoria's Secret-ի ցուցադրությունը (լուսանկարներ)
Նոյեմբերի 20-ին Շանհայում կայացել է տարվա ամենասպասված միջոցառումներից մեկը՝ հանրահայտ Victoria's Secret բրենդի ամենամյա շոուն, որին մասնակցել են մոլորակի ամենագեղեցիկ մոդելներից շատերը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, երկարոտն գեղեցկուհիները ներկայացել են 88 տարբեր՝ այդ թվում նաև ավանդական «հրեշտակների» կերպարում:
Այնուհանդերձ՝ ցուցադրության ամենադիտարժան պահը եղել է 27-ամյա բրազիլուհի Լաիս Ռիբեյրոյի ելույթը: Թխամաշկ գեղեցկուհին ցուցադրել է 2.5 մլն դոլար արժողությամբ Fantasy Bra կրծկալը՝ պատրաստված ոսկուց ու զարդարված թանկարժեք քարերով:
Հայտնի է, որ շոուի տեսագրությունը հեռարձակվելու է դեկտեմբերին:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ցուցադրում ենք շոուի ամենադիտարժան պահերը: