Էջմիածնի գերեզմանատանը 55-ամյա տղամարդը ինքնահրկիզվել ու կախվել է
Էջմիածին քաղաքում 55-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել քաղաքի գերեզմանատանը:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էգդար Ջանոյանն ասաց, որ նոյեմբերի 20-ին՝ 15:35-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի գերեզմանատանը մարդ կախվել:
«Մեկնած խումբը պարզել է, որ «Պետ տնկարան» կոչվող տարածքում գտնվող գերեզմանատանը՝ գերեզմանի տանիքի ամրակից մետաղալարով կախվելու և ինքնահրկիզման եղանակով ինքնասպան է եղել 1962-ին ծնված Ա.Հ.-ն»,-ասաց Էդգար Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: