Կասկադում դանակի սպառնալիքով քաղաքացուց «Սամսունգ» տեսակի հեռախոս են հափշտակել
Նախօրեին Երևանի Կասկադում դանակի սպառնալիքով հափշտակել են քաղաքացու «Սամսունգ» մոդելի հեռախոսը:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ նոյեմբերի 20-ին՝ կեսգիշերն անց ոստիկանությունը նման հաղորդում է ստացել:
«Նշված օրը հաղորդում է ստացվել, որ Կասկադի աստիճանների վրա անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից հափշտակել է «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս»,-ասաց Էդգար Ջանոյանը՝ հավելելով, որ կատարվում է քննություն:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ձեռնարկվում են միջոցներ անհայտ անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: