Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Գարեգին Բեկչյանը նամակ է հղել Էրդողանին ու Թուրքիայի ՆԳՆ-ին

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը պատրիարքական ընտրությունների անցկացման առնչությամբ նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին, այս մասին տեղեկանում ենք պատրիարքարանի պաշտոնական կայքից

Նամակի բովանդակության ու այլ մանրամասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը» նշում է, որ նամակն, ամենայն հավանականությամբ, վերաբերում է պատրիարքական ընտրությունների կազմակերպման համար իշխանություններից համապատասխան համաձայնություն չստանալու պատճառով վերջին ամիսներին պոլսահայ համայնքում ստեղծված ճգնաժամին:

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսին նախաձեռնող խումբը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին Բեկչյանի գլխավորությամբ Ստամբուլի նահանգապետարանին է հանձնել պատրիարքի ընտրությունների անցկացման մասին դիմումը՝ առաջարկելով դրանք անցկացնել դեկտեմբերի 13-ին: Նահանգապետարանը պետք է պատասխան հղեր համայնքին մինչև հոկտեմբերի 9-ը, սակայն սպասված պատասխանը մինչ օրս չկա:

Մինչ այդ մամուլում հայտնվեցին հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի ղեկավար Պետրոս Շիրինօղլուի կողմից շրջանառության մեջ դրված լուրերն այն մասին, թե պետությունը չի ցանկանում Բեկչյանին տեսնել ապագա պատրիարքի պաշտոնում:

Նշենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված էր ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:

2016թ.-ի հոկտեմբերի 26-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել է պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին անգործունյա ճանաչելու որոշման մասին, ինչը ենթադրում է նոր պատրիարքի ընտրության մեկնարկ, որի համար անհրաժեշտ էր նախ ընտրել Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահ, որը կղեկավարեր ընտրական գործընթացը:

2017թ.-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրություններում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հաղթած Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, չնայած Աթեշյանի ու պետության կողմից միջամտություններին, ստանձնեց Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը և արդեն ձեռնամուխ է եղել պատրիարքի ընտրությունների կազմակերպմանը։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus