Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին այս իրավիճակում ընդունելի չէ. Թաթուլ Մանասերյան

Հայաստանը յուրաքանչյուր միության մեջ կունենա շահեր, եթե մեր գործընկերներն ընդունում են տվյալ տարածաշրջանային միության պահանջները, սկզբունքները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը` անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ըստ որի Ռուսաստանը կողջուներ ԵԱՏՄ–ին Ադրբեջանի անդամակցումը:

Թաթուլ Մանասերյանն ասաց, որ նույնն էլ կարելի է ասել Թուրքիայի մասին: «Եթե Թուրքիան անդամակցի Եվրամիությանը, ապա կլինի եվրոպականացված Թուրքիա, ինչը մեզ համար ձեռնտու է, սակայն եթե նրանք իրենց պահանջները թելադրեն ամբողջ միությանը, բնականաբար դա չի կարող ձեռնտու լինել: Երբ տնտեսական շահը առաջ է գալիս, քաղաքական շրջանակները ստիպված են հաշվի նստել տնտեսական զարգացման շահերի հետ»,- ասաց նա և նշեց, որ այս տեսանկյունից ավելի կառավարելի կարող է լինել Ադրբեջանը:

Տնտեսագետը նշեց, որ չպետք է զարմանալ նրանից, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են լինել միևնույն միությունում, քանի որ դա նորություն չէ: Նա հիշեցրեց, որ Հայաստանը և Ադրբեջանը արդեն երկու ձևաչափերում նույն ծրագրի կամ միության մեջ են` առաջինը` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում, որտեղ նաև Թուրքիան կա և երկրորդ` Արևելյան գործընկերության շրջանակներում, որը ԵՄ նախաձեռնությունն է:

«Ես կարծում եմ, որ բանակցային գործընթացը կարող է ավելի արդյունավետ լինել, եթե որոշակի սկզբունքների փոխպայմանավորվածություն ձեռք բերվի: Դա, իհարկե, բարդ գործընթաց է, բայց կարծում եմ, որ վաղ թե ուշ սա պետք է տեղի ունենա և մեկ սեղանի շուրջ Հայաստանը և Ադրբեջանը խնդիրները կարողանան կարգավորել»,- ասաց նա:

Թաթուլ Մանասերյանը նշեց, որ Ադրբեջանը պետք է վերջ տա այսօր օգտագործող հռետորաբանությունը և ավելի իրատես լինի, քանի որ ԵԱՏՄ-ն չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանը նույն ոճով շարունակի: «Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին այս իրավիճակում ընդունելի չէ, սակայն եթե Ադրբեջանը վերանայի իր կեցվածքը և կարողանա կանխատեսելի գործընկեր լինել, ապա դա կարող է ձեռնտու լինել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի շահին, ապա նա ասաց, թե չի կարծում, որ Հայաստանը կտուժի դրանից, թեև մտահոգություններ կան:

Խոսելով ԵԱՏՄ-ի զարգացման հեռանկարների մասին՝ Թաթուլ Մանասերյանը նշեց.«Կարծում եմ, որ ԵԱՏՄ-ն ապագա ունի, ուղղակի դրան պետք է համբերությամբ վերաբերվել, միանգամից ոչ մի միություն չի կայանում: Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հիմնավորված և արդարացված է, պարզապես Հայաստանը պետք է հստակ օրակարգ ունենա և հետևողական լինի այդ օրակարգի իրականացմանը»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus