Կարեն Կարապետյանը նպատակ չունի ձերբազատվել Հովիկ Աբրահամյանի կադրերից
ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր լրագրողներին ասել է, որ նպատակ չի հետապնդում ձերբազատվել Հովիկ Աբրահամյանի կադրերից:
Նրա խոսքով, նման խնդիր դրված չէ և եթե ինչ-որ մեկը աշխատանքից ազատվում է, ապա դա արվում է կոնկրետ խնդիրների լուծման նպատակով:
«Միակ չափորոշիչը՝ պրոֆեսիոնալիզմն է»,- նշել է նա:
Կարեն Կարապետյանը չի բացառել նաև, որ նոր Կառավարության կազմում լինեն նաև ընդդիմադիրներ, եթե «լինեն լավ մասնագետներ»:
Հիշեցնենք, Կարեն Կարապետյանն արդեն աշխատանքից ազատել է վարչապետի օգնականների և խորհրդականների, իսկ նախօրեին հայտնի դարձավ, որ իրենց պաշտոններին չեն վերանշանակվել Գագիկ Բեգլարյանը, Գագիկ Խաչատրյանը Լևոն Յոլյանը:
Վարչապետը հավաստիացրել է, որ թեև պահպանվելու է Հակակոռուպցիոն հանձնաժողովը, բայց ընդունվելու և կիրառվելու են այլ մեթոդներ կոռուպցիայի դեմ պայքարում: