Միրզոյանն այս մասին ասել է ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ համատեղ Երեւանում կայացած ասուլիսի ընթացքում:
«Ես վերահաստատել եմ ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման ուղղությամբ: Այս համատեքստում հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության եւ բոլոր իրավունքների ապահովման ու ԼՂ կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը:
Արցախի ժողովուրդը նույն իրավունքն ունի, ինչ բոլորը, եւ հակամարտության գոտում գտնվելու հանգամանքն Արցախի հայերին չի կարող զրկել իրենց հիմնարար իրավունքներից»,- ասել է ԱԳ նախարարը:
Իր հերթին Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ հանդիպումները և սահմանազատման հանձնաժողովի աշխատանքին վերաբերող հայտարարությունները:
«Մենք պետք է վստահության եւ հաշտեցման հասնենք: Եվ այս ուղղությամբ բոլոր նախաձեռնությունները ողջունելի են»,- ասել է Մարիա Պեյչինովիչ Բուրիչը: