«Բարսելոնա»-ի բրազիլացի հարձակվող Ռաֆինյան կազմել է ակումբի լեգենդար խաղացողների խորհրդանշական հավաքականը։
Բրազիլիացու կազմած թիմում դարպասապահի դիրքը զբաղեցրել է Վիկտոր Վալդեսը։ Պաշտպաններից Ռաֆինյան առանձնացրել է Ժորդի Ալբային, Ժերար Պիկեին ու Կառլես Պույոլին։
Կիսապաշտպանությունում Ռաֆինյան տեղակայել է 4 խաղացող՝ նրանք են Սերխիո Բուսկետսը, Չավին, Անդրես Ինիեստան և Ռոնալդինյոն։ Հարձակման եռյակը կազմված է Նեյմարից, Լուիս Սուարեսից և Լիոնել Մեսսիից։