«Միլանի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կազմել է իր խորհրդանշական հավաքականը։
«Չեմ ցանկանում վիրավորել որևէ մեկին, քանի որ հանդես եմ եկել հիանալի ֆուտբոլիստների հետ: Հիմա կազմեմ հավաքականը. Բուֆոնը դարպասում է, նույնիսկ եթե նրա ոտքերով խաղը լավագույնը չէր: Եթե ընտրեմ 7 ֆուտբոլիստ՝ 1-2-3-1 դասավորությունը, ո՞ւմ պետք է դնեմ պաշտպանությունում: Տիագո Սիլվա և Նեստա։
Չավին կլինի կենտրոնում, Նեդվեդը՝ ձախում։ Ո՞վ լինի աջ եզրում․․․ Ինյեստա։ Ես հաստատ բաց եմ թողնում այլ անուններ:
Ես Մեսսիին տեսնում եմ հարձակման գծում։ Իսկ ես կլինեմ այդ թիմի մարզիչը»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում MilanNews24-ը։