Իտալիայի Ա Սերիայում մեկնարկել է 2024 թվականի լավագույն մարզչի քվեարկությունը։ Հեղինակավոր անհատական մրցանակին հավակնում են երեք մասնագետ:
Լավագույն մարզիչի կոչման համար կպայքարեն Սիմոնե Ինձագին (Ինտեր), Ջան Պիերո Գասպերինին (Ատալանտա) և Տիագո Մոտան (Բոլոնիա/Յուվենտուս):
Անվանակարգի հաղթողը կհայտարարվի դեկտեմբերի 2-ին կայանալիք մրցանակաբաշության ժամանակ։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը (Ինտեր) հավակնում է տարվա լավագույն կիսապաշտպանի մրցանակին։