Գերմանացի 35-ամյա Մատս Հյումելսը Դորտմունդի «Բորուսիայից» ազատ գործակալի կարգավիճակով հեռանալուց հետո դեռևս նոր ակումբ չի գտել։ Այդ մասին հայտնել է ինսայդեր Նիկոլո Սկիրան:
Գերմանացի փորձառու պաշտպանը դիտարկում է տարբեր երկրների առաջարկները, սակայն դեռ չի կարողանում համապատասխան տարբերակ գտնել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինիս հետ պայմանագիր կնքելու մտքից հրաժարվել է Թուրինի «Յուվենտուսը»:
Նշվում է, որ այժմ խաղացողին իրենց կազմում են ցանկանում տեսնել իտալական «Բոլոնիան» և անգլիական «Բրայթոնը»։