Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն, Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը գոտեմարտեց կուբացի Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլո Կինդելայի հետ:
Նա հունահռոմեական ոճում ոսկու համար պայքարի մեջ մնաց՝ հաղթելով մրցակցին 5-3 հաշվով:
Նախքան այս փուլը Արթուր Ալեքսանյանը 9-5 հաշվով հաղթել էր Ուզբեկստանը ներկայացնող Ռուստամ Ասակալովին և դուրս եկել կիսաեզրափակիչ, իսկ դրանից առաջ 9-0 հաշվով հաղթել էր Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմին և դուրս եկել քառորդ եզրափակիչ: