Իտալական «Միլանի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որն այժմ պաշտոն է զբաղեցնում թիմի ղեկավարությունում, շնորհավորել է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին Փարիզի Օլիմպիական խաղերում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Դու պարզապես լավագույնն ես»,-գրել է Իբրահիմովիչը սոցցանցերից մեկում։
Երեկ՝ օգոստոսի 4-ին, Ջոկովիչը Փարիզում (Ֆրանսիա) օլիմպիական մրցաշարի եզրափակչում հաղթել է Իսպանիայի ներկայացուցիչ Կառլոս Ալկարասին՝ 7:6 (7:3), 7:6 (7:2):
Նշենք, որ սա Ջոկովիչի առաջին օլիմպիական ոսկե մեդալն է։