Իսպանիայի հավաքականի 16-ամյա վինգեր Լամին Յամալը խոսել է «Բարսելոնայի» արգենտինացի նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի հետ համեմատությունների մասին։
«Համեմատություններ Մեսսիի՞ հետ. ոչ ոք դեմ չէ, երբ նրան համեմատում են պատմության մեծագույն խաղացողի հետ: Բայց դա շեղում է ուշադրությունը, քանի որ դուք երբեք չեք նմանվի նրան:
Այն ժամանակ, երբ առաջին անգամ տեսա Մեսսիի հետ լուսանկարը մենք որոշեցինք չհրապարակել այն, քանի որ չէինք ուզում լսել անդադար համեմատություններ իմ և Լեոյի մասին»,- Յամալի խոսքերն է մեջբերում Jijantes-ը։
Հիշեցնենք, որ լուսանկարում երիտասարդ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին օգնում էր լողացնել մի քանի ամսական Յամալին։