«Յուվենտուսը» մտադիր է թիմում պահել հարձակվող Ալվարո Մորատային:
Թուրինյան ակումբը երկրորդ տարին անընդմեջ 28-ամյա իսպանացուն վարձակալել է «Աթլետիկոյից», սակայն «Յուվեն» մտադիր է հաջորդ ամառ մադրիդյան ակումբից գնել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները:
Գործարքը գնահատվում է 35 միլիոն եվրո, հայտնում է Tuttosport-ը:
Այս մրցաշրջանում Մորատան 3 հանդիպում է անցկացրել Ա Սերիայում և դարձել է 2 գոլի հեղինակ: «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին չափազանց գոհ է հարձակվողի խաղից և նախատեսում է հետագայում էլ հույսը դնել նրա վրա: