Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մեկնաբանել է իր թիմի պարտությունը Ֆրանսիայի հավաքականի հետ Ազգերի լիգայի 6-րդ տուրի խաղում (1:3):
«Ամեն ինչ կարող էր ավելի հարթ լինել, բայց մենք գոլ բաց թողեցինք անկյունայինի խաղարկումից: Հավասար խաղ էր, և մենք զգում էինք, որ կարող ենք հավասարեցնել հաշիվը, բայց կրկին գոլ բաց թողեցինք ստանդարտից: Հետո Ֆրանսիան փակվեց, որից հետո դժվարացավ ազատ տարածք գտնել։ Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ մենք պետք է ավելի լավ տիրեինք գնդակին»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում Rai Sport-ը։
Ֆրանսիայի հավաքականը խմբում զբաղեցրել է առաջին տեղը՝ վաստակելով 13 միավոր, իսկ լրացուցիչ ցուցանիշներով առաջ է անցել Իտալիայից։