Սենեգալում այսօր ընթանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն:
Քվեարկության իրավունք ունի 17 միլիոն բնակչից ավելի քան 7 միլիոնը: Արևմտյան Աֆրիկայի գտնվող այս երկրի խորհրդարանն ընտրվելու է հինգ տարի ժամկետով:
Ընտրությունները վճռորոշ նշանակությոըն ունեն նախագահ Բասիրու Ֆայի համար, քանի որ այս տարի մարտին ստացած իշխանության ամրապնդման համար նրան անհրաժեշտ է ձայների ճնշող մեծամասնությունը:
Նա խոստացել է տնտեսական վերափոխումներ, սոցիալական արդարություն, պայքար կոռուպցիայի դեմ և Սենեգալի ինքնիշխանության վերականգնում: