ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության վերջին տուրում Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային՝ 1:2 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացեց մեր հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: Այնուհետև մրցակիցը հավասարեցրեց հաշիվը: Հայաստանի հավաքականի երկրորդ գոլը խփեց հարձակվող Արթուր Միրանյանը:
Հայաստանի հավաքականը C 4 խմբում զբաղեցնում է երկրորդ տեղը և փլեյ-օֆֆում հանդես կգա B լիգա դուրս գալու համար: