ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քր․ օր․-ի 344 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Սյունիքի մարզի բնակիչ Նորայր Բարսեղյանի նկատմամբ։
Նրան նոյեմբերի 1-ին՝ ժամը 19։20-ի սահմաններում, հայտնաբերել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի պարեկները, Վայք քաղաքի Ջերմուկի խճուղում՝ իր վարած «Range Rover» մակնիշի «10 OO 010» մակնիշի ավտոմեքենայով։
Պարեկները ստուգման են ենթարկել և պարզել են, որ վարորդ Ն․ Բարսեղյանը տրանսպորտային միջոցը վարել է կասեցված վարորդական իրավունքի վկայականով, ինչից հետո ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, Արարատի նախկին մարզպետ, Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Էդիկ Բարսեղյանի տղան է։