Միայն Ուկրաինան կորոշի, թե երբ սկսել բանակցությունները, բայց պետք է կարողանա դրանք վարել ուժի դիրքերից: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Միայն Ուկրաինայի կառավարությունը կարող է որոշել բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, և թե ինչպես այն դադարեցնել: Բայց նրանք պետք է դա անեն ուժի դիրքերից, և այդ իսկ պատճառով մենք պետք է շարունակենք պաշտպանական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ նրա համար ապահովելով այդ դիրքը»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ մամուլի ասուլիսում։