Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, Անսու Ֆատին ազդրի վնասվածք է ստացել այսօրվա մարզման ժամանակ։
Ֆատիի վերականգնումը կտևի մոտ 4 շաբաթ։ Բայց կախված վերականգնողական գործընթացից՝ այս ժամանակահատվածը կարող է ավելանալ։
Վերջին երեք տարվա ընթացքում այս վնասվածքն արդեն 9-րդն էր ֆուտբոլիստի համար։ Ընդհանուր առմամբ, 22-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայում արդեն 13 վնասվածք է ստացել։
Այս մրցաշրջանում Ֆատին խաղադաշտ է դուրս եկել 7 անգամ։