Ավստրալիայի բնակիչը վիճակախաղով ավելի քան 1 մլն դոլար է շահել, սակայն այդ հարցով բոլոր հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները համարել է խարդախության փորձ, գրում է Daily Mail-ը:
Տղամարդը, անտեղյակ լինելով, որ վիճակահանության արդյունքում շահել է 1,2 մլն դոլար, անտեսել է The Lott վիճակախաղի ներկայացուցիչների զանգերն ու հաղորդագրությունները:
«Ես կարդացի տեքստային հաղորդագրությունը և անմիջապես մտածեցի՝ սպամ է: Ես ուղևորվում էի արձակուրդիս անցկացման վայր, և մտադիր չէի թույլ տալ, որ որևէ այլ բան փչացնի հանգիստս... Բայց հետո մուտք գործեցի իմ առցանց հաշիվ The Lott-ով և ստուգեցի տոմսս: Այդ ժամանակ տեսա, որ շահել եմ 1,2 միլիոն դոլար»,- պատմել է ավստրալացին: