ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենի պաշտոնում նշանակելու է Ջոն Ռեթքլիֆին. նա նախկինում զբաղեցրել է ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնը։ Այս մասին հայտնում է CNN-ը:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռեթքլիֆը կզբաղեցնի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենի պաշտոնը»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ։