«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն քննադատել է VAR համակարգը «Ռեալ Սոսյեդադի» հետ 13-րդ տուրի խաղում (0:1) տեղի ունեցածի ֆոնին։
«Կարծում եմ՝ VAR-ը դեռ չի շտկել նախկինում ունեցած խնդիրները, և դա «Ռեալ Սոսյեդադի» հետ կապված չէ: Որոշ բաներ սկսել են ավելի լավ աշխատել, բայց մենք դեռ կախված ենք մարդկային գործոնից։ Տեխնոլոգիան դեռ չի կարող ավելի բարձր լինել, քան կոնկրետ մարդու որոշումը»,- Դեկուի խոսքերն է մեջբերում Football España-ն։
Հիշեցնենք, որ հանդիպման առաջին խաղակեսի հենց սկզբում վիճելի դրվագ է եղել. Ռոբերտ Լևանդովսկին գոլ է խփել «Ռեալ Սոսյեդադի» դարպասը, սակայն գոլը չեղարկվել է խաղից դուրս վիճակի պատճառով։ Դրվագը մեծ հակասություններ է առաջացրել, շատերը կարծում են, որ VAR համակարգը շփոթել է խաղացողների ոտքերը և սխալմամբ արձանագրել խաղից դուրս վիճակ: