Lufthansa ավիաընկերության Բուենոս Այրես-Ֆրանկֆուրտ չվերթն իրականացնող Boeing 747-8 ինքնաթիռը հայտնվել է տուրբուլենտության գոտում, ինչի հետևանքով 11 ուղևոր է տուժել, հայտնում է Bild-ը:
Ավիաընկերությունից հայտնել են, որ հինգ ուղևոր և անձնակազմի վեց անդամ հիմնականում թեթև վնասվածքներ են ստացել: Ընդհանուր առմամբ ինքնաթիռում եղել է 329 ուղևոր և անձնակազմի 19 անդամ։
Տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել Ֆրանկֆուրտում անվտանգ վայրէջք կատարելուց անմիջապես հետո։ Վայրէջքի ժամանակ օդաչուն բժշկական օգնություն է խնդրել։
Lufthansa-ն հայտնել է, որ չնայած տուրբուլենտությանը, ինքնաթիռի անվտանգությունը վտանգված չի եղել: Ընկերության տվյալներով՝ ինքնաթիռը թռչում էր միջարևադարձային կոնվերգենցիայի գոտում։ Սա հասարակածային ցածր ճնշման գոտի է, որտեղ օդային հոսանքներ կան, և որոնք էլ կարող են տուրբուլենտություն առաջացնել: