ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ․ առաջին ինը ամիսների ընթացքում նախաքննությունն ավարտված, ինչպես նաև ընթացիկ քրեական վարույթներով հայտնաբերված՝ պետությանը, համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասների և քննության ընթացքում վնասների վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները։
Ըստ այդմ՝ ստորաբաժանումների կողմից 2024թ. 9 ամսվա ընթացքում միայն նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պարզված՝ պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 39 մլն 210,300,000 դրամ, որից 25 մլն 670,615,000 դրամը՝ պետությանը պատճառված վնասն է։
Իրականացված աշխատանքների արդյունքում վերականգնվել է ընդհանուր 9 մլն 722,138,000 դրամի վնաս: Ընդ որում՝ նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով վերականգնված վնասի նշված ցուցանիշը 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2 մլն 366,046․000 դրամով կամ 34․5%-ով։
Մասնավորապես, նախաքննության փուլում վերականգնվել է՝ պետությանը պատճառված վնասից՝ 9 մլն 206,315,000 դրամը, համայնքին պատճառված վնասից՝ 31մլն 422,000 դրամը, իրավաբանական անձանց պատճառված վնասից 236,035,000 դրամը, ֆիզիկական անձանց պատճառված վնասից՝ 248,366,000 դրամը։
Բացի այդ, 2024թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ անավարտ վարույթներով ընթացիկ տարվա առաջին ինը ամիսներին վերականգնվել է ևս 24 մլն 725,582,000 դրամ, որից պետությանը պատճառված վնասից՝ 24 մլն 515,239,000 դրամ, իսկ համայնքին պատճառված վնասից՝ 25 մլն 796,000 դրամ:
Այսինքն, 2024թ. առաջին 9-ը ամիսներին ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում ավարտված և անավարտ վարույթներով հայտնաբերված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր 34 մլն 447,720,000 դրամ, որից պետությանը՝ 33 մլն721,554,000 դրամ:
Վերականգնման հիմնական մասը ապահովվել է հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթների շրջանակներում:
Ընդհանուր առմամբ, փաստացի 2024թ․ առաջին 9 ամիսներին ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում քննված և քննվող քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը, համայնքներին, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց պատճառված գրեթե նույնքան վնաս, որքան ամբողջ 2023թ․ ընթացքում (34մլրդ 756մլն ՀՀ դրամ)։