Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նոյեմբերի 2-ից 3-ը Ջիբութիում մասնակցելու է «Թուրքիա-Աֆրիկա համագործակցության 3-րդ համաժողովին»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Ֆիդանը հանդիպելու է աֆրիկյան 14 երկրի արտգործնախարարների հետ։ Նշվում է նաև, որ սա Թուրքիայից Ջիբութի առաջին այցն է ԱԳ նախարարի մակարդակով։
Համաժողովի ընթացքում քննարկվելու են 2022-2026թթ. «Համատեղ գործողությունների ծրագրում» տեղ գտած նախագծերի իրականացման համար աֆրիկացի գործընկերների հետ կատարվելիք քայլերը։