Բջջային հեռախոս օգտագործելու դեպքում հեծանվորդները Ճապոնիայում կարող են ազատազրկվել մինչև վեց ամիս ժամկետով կամ տուգանվել 655 դոլարով: Օրենսդրական խստացումները իրականացվել են օրերս: Այս մասին հաղորդում է bbc.com-ը:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ հեծանվորդների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը սկսել է աճել 2021 թվականից, երբ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ մարդիկ սկսեցին ավելի շատ հեծանիվ վարել, քան հասարակական տրանսպորտից օգտվել:
Ոստիկանության տվյալներով ՝ 2018-2022 թթ. հեռախոսով զրուցող հեծանվորդների մասնակցությամբ տեղի է ունեցել 454 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչը 50%-ով ավելի է նախորդ հնգամյա ժամանակահատվածի համեմատ:
Խստացված կանոնները վերաբերում են նաև հարբած հեծանվորդներին և նախատեսում են մինչև երեք տարվա ազատազրկում կամ 3,278 դոլար տուգանք: