Հայաստանի Մ-17 հավաքականը Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման առաջին փուլի երրորդ տուրի խաղում 1-3 հաշվով պարտություն կրեց Վրաստանի Մ-17 հավաքականից։
Հյուրերի կազմում հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց Գեորգի Կոբախիձեն, որն էլ 57-րդ և 90-րդ րոպեներին կրկնապատկեցին Անդրեա Բարտիշվիլին և Կոբա Կակաշվիլին։
Մեր ընտրանուն միայն հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը՝ 76-րդ րոպեին աչքի ընկավ Դավիթ Սիմոնյանը։
Ի դեպ մեր Մ-17-երի հավաքականը հանդիպման 36-րդ րոպեից սկսած խաղում էր 10 հոգով, երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո խաղադաշտից հեռացվել էր Հարություն Մովսիսյանը։
Նշենք, որ անցկացված երեք տուրից հետո Հայաստանի Մ-17 հավաքականը ունի նույնքան պարտություն և առանց միավոր եզրափակում է առաջին ռաունդի երկրորդ խումբը։