Ես անձրևանոց բռնող չունեմ, ոչ էլ անվտանգության աշխատող, մեքենաս էլ ինքս եմ վարում, ավագանու նիստի ժամանակ, հակադարձելով ընդդիմադիրների պնդումներին, հայտարարել է Տիգրան Ավինյանը։
Մինչ այդ ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը, հայտարարել էր, որ քաղաքապետն ունի անձրևանոց բռնող և անվտանգության աշխատակից։ Բացի այդ Զարոկյանը խոսել է վերջերս երևանյան դպրոցներից մեկն իր այցի մասին ու մեղադրանքներ հնչեցրեց քաղաքային իշխանության հասցեին։
Տիգրան Ավինյանը նկատողություն է արել և դահլիճից հեռացրել Պեդրո Զարոկյանին
«Պարո՛ն Զարոկյան, ձեր չափերը ճանաչե՛ք։ Ավարտվել է ձեր խոսելու ժամանակը։ Դատարկաբանությանը, փուչ խոսքերին չի կարելի արձագանքել։ Երեխաների անվտանգությունից ելնելով՝ ձեր նման անձանց չենք կարող թույլ տալ դպրոցներ մտնել»,- նշել է քաղաքապետը։