Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հոկտեմբերի 15-ին զանգահարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին։
Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, կառավարությունների ղեկավարները քննարկել են ադրբեջանա-ռուսական ռազմավարական գործընկերության ընթացիկ հարցերը և փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարները։