Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել 12 դատապարտյալի:
Այս մասին հայտնում է Վրաստանի նախագահի աշխատակազմը, փոխանցում է Սպուտնիկ Գրուզիան:
Ինը դատապարտյալ ամբողջությամբ ազատվել է քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց, իսկ երկուսի նկատմամբ մնացած ազատազրկման պատիժը կրճատվել է։
Եվս մեկ ներված անձ ազատվել է պայմանական պատժից: