Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) բացումը մեծ հնարավորություններ կստեղծի թյուրքական աշխարհի համար. այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Նուման Քուրթուլմուշը՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ ժնևյան հանդիպմանը:
Գաֆարովան իր հերթին ընդգծել է, որ երկու երկրները հավատարիմ են միասնական դիրքորոշմանը բոլոր հարցերի շուրջ և ակտիվորեն աջակցում են միմյանց միջազգային կազմակերպություններում։