Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակ տոնեց Օսակայի Մաստերս մրցաշարի առաջին շրջանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ճապոնական Օսակա քաղաքում ընթացող Մաստերս-250-ի անդրանիկ մրցափուլում Էլինա Ավանեսյանը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Էշլի Կրյուգերի հետ: Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանը հաղթեց երկու սեթում` 7:6, 6:3 հաշվով:
Էլինա Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում 2002 թվականին: Ավանեսյանը սկսել է Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ 2024 թվականի օգոստոսից: Ավանեսյանն այժմ WTA աղյուսակում 48-րդն է: