Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընթացող Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղում առաջին կեսից հետո հաշիվը չի բացվել:
Խաղի հենց մեկնարկում հյուրերը կարող էին առաջ անցնել հաշվի մեջ, անկյունայինի խաղարկումից հետո հյուրերի խաղացող Բոյան Միլովսկին գնդակը երկրորդ փորձից ուղարկել է Օգնեն Չանչարևիչի դարպասը, բայց VAR-ով ստուգելուց հետո գլխավոր մրցավարը, խաղից դուրս իրավիճակի պատճառով, չի արձանագրել խփած գնդակը:
Առաջին կեսի ընթացքում՝ հատկապես վերջնամասում, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մի քանի իրական գոլային պահ ունեցան, սակայն մրցակցի դարպասը գրավել չկարողացան։
Սելարայանը, Բիչախչյանը հեռու տարածությունից բարձր հարվածեցին, ապա Միրանյանն անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով մի փոքր շեղ հարվածեց: